ԿԸՀ-ն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար գրանցել է 1531 թեկնածուի


ԿԸՀ-ն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար գրանցել է 1531 թեկնածուի
Փետրվար 25 14:00 2017

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 25-ի արտահերթ նիստում 2017-ի ապրիլի 2-ին անցկացվող խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար գրանցել է պատգամավորի 1531 թեկնածուի:

Մինչև գրանցումը ինքնաբացարկ են հայտարարել «Ծառուկյան» դաշինքի 4 թեկնածու, երկու թեկնածու՝ Հայաստանի Կոմունիստական կուսակցությունից, մեկ թեկնածու՝ «Հայկական վերածնունդ» կուսակցությունից:

Կոմկուսի համապետական ընտրական ցուցակի պատգամավորի մեկ թեկնածու՝ Հովիկ Ասատրյանը մահացել է մինչեւ ցուցակների գրանցումը: ԿԸՀ-ն մերժել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ընտրական ցուցակի 2 անդամների՝ Վլադիմիր Առաքելյանի եւ Սամվել Մելիքյանի գրանցումը: