Ռուս միլիարդատերերը հարստացել են Թրամփի հաղթանակից հետո. Forbes


Ռուս միլիարդատերերը հարստացել են Թրամփի հաղթանակից հետո. Forbes
Հունվար 11 14:54 2017

Ռուս միլիարդատերերի միագումար կարողությունը 29 մլրդ դոլարով ավելացել է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի տարած հաղթանակից հետո: Այս գնահատումները ներկայացրել է Forbes ամերիկյան հանդեսը:

Հրատարակությունն առաջին տեղը հատկացրել է «Նովատեկ» գազի ընկերության ղեկավար Լեոնիդ Միխելսոնին, որի կարողությունը ԱՄՆ-ում կայացած ընտրություններից հետո ավելացել Է 1,9 մլրդ դոլարով՝ հասնելով 18,2 մլրդ դոլարի: Անցյալ տարվա մարտին Forbes-ը Միխելսոնի կարողությունը գնահատում էր 14,4 մլրդ դոլար:

Forbes-ը նաեւ առանձնացնում է գործարար Գենադի Տիմչենկոյին («Նովատեկ»): 2016 թվականի նոյեմբերից «Նովատեկ»-ի բաժնետոմսերի գնանշումները բարձրացել են 16 տոկոսով, այդպիսով՝ այդ ընկերությունում ձեռնարկատիրոջ 23 տոկոս կազմող բաժնեմասի արժեքն ավելացել է 1,8 մլրդ դոլարով:

Հանդեսը նաեւ նշել է «Սիբուր»-ի համասեփականատեր Կիրիլ Շամալովին, բայց կոնկրետ թվեր չի ներկայացրել:

Forbes-ի տվյալներով՝ նշված ժամանակահատվածում ռուսաստանցի միլիարդատերերի եկամուտներն ավելի բարձր են եղել, քան աշխարհի ցանկացած այլ երկրի, այդ թվում՝ ԱՄՆ-ի ամենահարուստ քաղաքացիների եկամուտները, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: