Ողջ աշխարհի վհուկները մտադիր են «կախարդել» Թրամփին


Ողջ աշխարհի վհուկները մտադիր են «կախարդել» Թրամփին
Փետրվար 25 00:10 2017

Ողջ աշխարհի վհուկները մտադիր են անցկացնել մոգական ծես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ, որպեսզի «կախարդեն» նրան: Այդ մասին գրում է The Independent-ը:

Թրամփի դեմ ծեսի անցկացման ձևը «հասկանալի կերպով ինչպես նորեկների, այնպես էլ փորձառու վհուկների համար» տարածվում է սոցցանցերում: Ծեսի մասնակիցներին հանձնարարված է կատարել այն փետրվարի 24-ի կեսգիշերին և կրկնել այն այնքան ժամանակ, քանի դեռ Թրամփը պաշտոնաթող չի եղել:

Ասվում է, որ ծեսի համար պետք է օգտագործել Թրամփի լուսանկարը, տարո քարտեր, մոմ և «պարզ կախարդանք»: