Ավստրալիայում աշխարհի ամենաթունավոր սարդի խայթոցից հետո տղան ողջ է մնացել


Ավստրալիայում աշխարհի ամենաթունավոր սարդի խայթոցից հետո տղան ողջ է մնացել
Փետրվար 24 23:36 2017

Ավստրալիայում աշխարհում ամենաթունավորը համարվող սիդնեյյան Agelenidae սարդի խայթոցից հետո բժիշկներին հաջողվել է փրկել երեխային, հայտնում է BBC-ն:

Դեպքը տեղի է ունեցել Բերկլի քաղաքում: 10-ամյա տղան մարագում օգնել է հորը, երբ մատում ցավ է զգացել: Նրա մոտ սկսվել են ցնցումներ և բերանից փրփուր է հոսել:

Հայրն անմիջապես որդուն հասցրել է հիվանդանոց, որտեղ նրան հակաթույնի 12 ներարկում են կատարել:

Սարդին ուղարկել են սողունների Ավստրալիական պարկ, որտեղ նրանից կհեռացնեն ողջ թույնը: Պարկի տնօրենը հայտարարել է, որ տղայի «բախտը այնպես է բերել, ինչպես ընդհանրապես կարելի է պատկերացնել»:



loading...