Արման Սահակյանի կնոջ գործով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում.Armtimes.com


Արման Սահակյանի կնոջ գործով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում.Armtimes.com
Փետրվար 24 23:10 2017

 

Armtimes.com-ը գրում է.

ՀՀ գլխավոր դատախազությունը armtimes.com կայքում հրապարակված «Արման Սահակյանի կինն ընտրողների հավաքագրմամբ է զբաղված. ձայնագրություն» վերտառությամբ հրապարակման հիման վրա ցուցում է տվել ՀՀ ոստիկանությանն ուսումնասիրել հրապարակման մեջ առկա տեղեկությունները: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասացին ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից ի պատասխան մեր այն հարցին՝ ճի՞շտ են մեր տեղեկությունները, որ ոստիկանությունում մեր հրապարակման հիման վրա նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունից փոխանցեցին նաեւ, որ նյութերը նախապատրաստվում է Մաշտոցի բաժնում, սակայն հրաժարվեցին ասել՝ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի կինը՝ Սեդա Հակոբյանը, արդյոք հրավիրվել է ոստիկանություն բացատրություն տալու նպատակով:

Ավելին` սկզբնաղբյուր կայքում

 

 



loading...