ԱՄԷ-ն հիջաբով դեսպանին վիրավորելու համար Լատվիային բողոքի նոտա է ուղարկել


ԱՄԷ-ն հիջաբով դեսպանին վիրավորելու համար Լատվիային բողոքի նոտա է ուղարկել
Փետրվար 24 22:42 2017

Լատվիայի արտգործնախարարությունը Արաբական Միացյալ Էմիրություններից բողոքի նոտա է ստացել թագավորության Ռիգայի օդանավակայանի աշխատակիցների կողմից դեսպանին ստուգելու փորձի համար: Այդ մասին հայտնում է nra.lv պորտալը:

Միջադեպը տեղի է ունեցել մի քանի օր առաջ, երբ օդանավակայան է ժամանել ԱՄԷ նոր դեսպան Հանանա Հալֆանա Օբեյդ Ալի ալ-Մադանին: Օդանավակայանի աշխատակիցները նրանից պահանջել են հանել հիջաբը: Դիվանագետը հայտնել է, որ պատրաստ է դա անել միայն կանանց ներկայությամբ և առանձին սենյակում, սակայն այդպիսի հնարավորություն նրան չեն տվել:

Ինչպես գրում է պարբերականը, դրանից հետո որոշ աշխատողներ իրենց թույլ են տվել վիրավորական արտահայտություններ դեսպանի հասցեին: ԱՄԷ-ում միջադեպը համարվում է մուսուլմանական ավանդույթների և դիվանագիտական անձեռնմխելիության նկատմամբ անհարգալից վերաբերմունք:

Ներկա պահին ԱԳՆ-ում ուսումնասիրում են տեղի ունեցածը: Գերատեսչության մամլո քարտուղար Ռայմոնդս Յանսոնսը TASS-ին հայտնել է, որ միջադեպը ավարտվել է բարենպաստ, և դեսպանը հասել է Ռիգայում իր նստավայր:

Հանանա Հալֆանա Օբեյդ Ալի ալ-Մադանին դարձել է Լատվիայում ԱՄԷ-ի առաջին դեսպան-բնակիչը: Ռիգայում թագավորության դեսպանատան բացումը տեղի կունենա մոտակա օրերին: