Մխիթարյանը չի կարող մասնակցել Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպմանը


Մխիթարյանը չի կարող մասնակցել Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպմանը
Փետրվար 24 22:16 2017

Հենրիխ Մխիթարյանը չի կարող մասնակցել Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպմանը: Այդ մասին այսօր կազմակերպված մամուլի ասուլիսում հայտարարել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

Ըստ պորտուգալացի մասնագետի, Հենրիխ Մխիթարյանը, որը մկանային վնասվածք էր ստացել Եվրոպայի լիգայի «Սենտ-Էտյենի» հետ խաղում, դեռեւս պատրաստ չէ հանդիպմանը: Իսկ ահա եվրոգավաթային նույն խաղում վնասվածք ստացած Մայքլ Կարիկն արդեն լիովին ապաքինվել է եւ թիմի հետ պատրաստվում է առաջիկա խաղին:

Նշենք, որ Անգլիայի լիգայի գավաթի «Մանչեսթեր Յունայթեդ» – «Սաութհեմփթոն» եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 26-ին, Լոնդոնի հանրահայտ «Ուեմբլի» մարզադաշտում: