Թուրքիան հայտնել է սիրիական Էլ Բաբ քաղաքն ԻՊ-ից ամբողջությամբ ազատագրելու մասին


Թուրքիան հայտնել է սիրիական Էլ Բաբ քաղաքն ԻՊ-ից ամբողջությամբ ազատագրելու մասին
Փետրվար 24 22:08 2017

Թուրքիայի զինուժը սիրիական ընդդիմադիր ուժերի հետ միասին ամբողջությամբ գրավել են «Իսլամական պետություն» հաբեկչական խմբավորման հենակետը Սիրիայի հյուսիսային Էլ Բաբ քաղաքում: Այս մասին հաղորդում է Agence France Presse-ը` վկայակոչելով ռազմական աղբյուրը:

«Փետրվարի 24-ին ընդդիմադիր ուժերը` Անկարայի աջակցությամբ, վերահսկողություն են հաստատել Էլ Բաբի բոլոր թաղամասերում` ազատագրելով այն ԻՊ-ի գրոհայիններից», - ասված է բանակի հաղորդագրության մեջ:

Աղբյուրի հաղորդմամբ` ակտիվիստները շարունակում են քաղաքում ականազերծման և ինքնաշեն պայթուցիկների վերացման գործողությունները:

Էլ Բաբը, որը գտնվում է Թուրքիայի հետ սահմանից 25 կմ հեռավորությամբ, ԻՊ-ի վերջին հենակետն էր Հալեպ նահանգում:

Թուրքական ուժերը Սիրիայում ռազմական գործողություններն սկսել են անցյալ տարվա օգոստոսին` խոցելով իսլամիստ գրոհայինների և քուրդ աշխարհազորայինների դիրքերը: