ԱՄՆ-ը առաջին անգամ F-35A կործանիչներ կտեղակայի Եվրոպայում


ԱՄՆ-ը առաջին անգամ F-35A կործանիչներ կտեղակայի Եվրոպայում
Փետրվար 24 21:54 2017

Վաշինգտոնն առաջին անգամ Եվրոպայում կտեղակայի F-35A տեսակի բազմաֆունկցիոնալ կործանիչ-ռմբակոծիչները: Այս մասին հայտնել է ԱՄՆ Ռազմաօդային ուժերի ղեկավար, գեներալ Հերբերտ Քարլայլը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Կործանիչների տեղակայումն ակնկալում եմ գարնանը կամ ամռանը: Իհարկե, Եվրոպան այն վայրն է, որտեղ մենք կցանկանայինք ուղղել այդ ինքնաթիռները: Ահա թե ինչու կարծում եմ, որ դա տեղի կունենա», - մեջբերում է ТАСС-ը Քարլայլի խոսքը:

Նրա խոսքով` ԱՄՆ-ը նաև պլանավորում է այդ կործանիչներն ուղղել Խաղաղօվկիանոսյան շրջան: Դրանից բացի ենթադրվում է, որ ավելի ուշ կործանիչները կտեղակայվեն Մերձավոր Արևելքում:



loading...