Boeing-ն իր առաջին գործարանն է բացում Եվրոպայում


Boeing-ն իր առաջին գործարանն է բացում Եվրոպայում
Փետրվար 24 21:23 2017

Ամերիկյան Boeing ընկերությունը մտադիր է գործարան բացել Անգլիայի Շեֆիլդ քաղաքում:

Ինչպես հայտնում է Bloomberg գործակալությունը, անգլիական արտադրամասը լինելու է ամերիկյան ինքնաթիռաշինական հսկայի առաջին գործարանը Եվրոպայում: Գործարանը, որի արժեքը գնահատվում է 20 մլն ֆունտ ստերլինգ (25 մլն դոլար), պահեստամասեր կարտադրի Boeing 737 և 777 մոդելների համար:

Ձեռնարկությունում նախնական շրջանում 30 աշխատատեղ կլինի: Աշխատակիցների հավաքագրումը նախատեսվոիմ է սկսել 2018-ին:

Գործակալության տվյալներով` ամերիկյան ընկերությունը Մեծ Բրիտանիայում 2000 աշխատակից ունի, որոնցից ոչ ոք չի աշխատում արտադրամասում: