Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է


Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է
Փետրվար 24 20:58 2017

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների լրատվական ծառայությունից, բքի պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհը:
Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Ճանապարհների կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: