Սերն ատամնացավ է մարդու սրտում.աֆորիզմներ


Սերն ատամնացավ է մարդու սրտում.աֆորիզմներ
Փետրվար 24 20:50 2017

1. Սերն ատամնացավ է մարդու սրտում: Հենրիխ Հայնե
2. Ոչ ոք չի գիտակցում ճանապարհորդության գեղեցկությունը, քանի դեռ տուն չի վերադառնում և գլուխը չի դնում հին ծանոթ բարձին: Լին Յույտան
3. Միամտությունը հատկություն է ինչպես ծերերի, այնպես էլ երեխաների: Իսկ մարդն իր մեջ միաժամանակ պարունակում է և՛ երեխայի, և՛ ծերունու: Բերթոլդ Բրեխտ
4. Լինել մեծ, նշանակում է լինել միայնակ: Ժան Ռոստան
5. Եթե երեխաներն աճեին մեր սպասելիքներին համապատասխան, մենք կունենայինք միայն հանճարներ: Յոհան Վոլֆգանգ Գյոթե
6. Ծերության ողբերգությունը նրանում չէ, որ դու ծեր ես, այլ նրանում է, որ երիտասարդ չես: Օսկար Ուայլդ
7. Իրական անձնական ազատությունն անհնար է առանց տնտեսական անվտանգության և անկախության: Սոված գործազուրկ մարդիկ կադրեր են բռնապետության համար: Ֆրանկլին Դելանո Ռուզվելտ
8. Միայնությունը հիանալի բան է, սակայն անհրաժեշտ է, չէ՞, որ ինչ-որ մեկը ձեզ ասի, որ միայնությունը հիանալի բան է: Օնորե դը Բալզակ