Թրամփն ու Պուտինը՝ New Yorker-ի շապիկին


Թրամփն ու Պուտինը՝ New Yorker-ի շապիկին
Փետրվար 24 20:11 2017

Ամերիկյան The New Yorker շաբաթաթերթը մարտին լույս կտեսնի ռուսատառ շապիկով և Պուտինի ու Թրամփի ծաղրանկարներով:

Շապիկին պատկերված Պուտինը խոշորացույցով դիտում է ԱՄՆ նախագահ դոնալդ Թրամփի դեմքով թիթեռին: Նկարի հեղինակը Բերրի Բլիթն է: Հաղորդվում է, որ ամսագրի թեմաներից մեկը «Էվան Օսնոսի, Դևիդ Ռեմնիկի և Ջոշուա Յաֆֆի՝ Թրամփ-Պուտին դրամայի հետաքննությունն է»: