Իրաքն առաջին անգամ ավիահարվածներ է հասցրել ԻՊ-ի դիրքերին Սիրիայում


Իրաքն առաջին անգամ ավիահարվածներ է հասցրել ԻՊ-ի դիրքերին Սիրիայում
Փետրվար 24 19:52 2017

Իրաքյան կործանիչներն առաջին անգամ ավիահարվածներ են հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին:

Այս մասին հայտնում է CNN-ը` վկայակոչելով Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադիի և ռազմական գործողությունների հրամանատարության համատեղ հայտարարությունը: Ինչպես հաստատել է ռազմական գործողությունների հրամանատարության խոսնակը` ԻՊ-ի դեմ ուղղված հարվածները համաձայնեցվել են Դամասկոսի կառավարության հետ:

Վերջինիս խոսքով` ավիահարվածները պատասխանն էին Բաղդադի Ալ-Բայա և Ալ-Հաբիբիյա թաղամասերում այս ամիս իրականացված պայթյունների, որոնց հետևանքով բազմաթիվ զոհեր էին գրանցվել: