2 միջոց՝ ոտքերի տհաճ հոտից ազատվելու համար


2 միջոց՝ ոտքերի տհաճ հոտից ազատվելու համար
Փետրվար 24 19:45 2017

Ոտքերի տհաճ հոտի դեմ պայքարելու առաջին քայլը ոտքերի ճիշտ հիգիենան է։ Ոտքերը միայն հակաբակտերիալ օճառով լվանալը չի կարող անցկացնել տհաճ հոտը։ Ներկայացնում ենք ոտքերի համար նախատեսված 2 վաննաներ, որոնք կօգնեն ազատվել այդ տհաճ խնդրից։
1․Կիտրոնի հյութով և սոդայով վաննա
2 լիտր տաք ջրի մեջ լցնել 50 գրամ սոդա, 1 կիտրոնի հյութ և ոտքերը դնել ջրի մեջ 15 րոպե։ Այս պրոցեդուրան կրկնել ամեն օր՝ մինչ ոտքերի տհաճ հոտն ամբողջությամբ կանհետանա։
2․Խնձորի քացախով վաննա
2 լիտր տաք ջրի մեջ լցնել կես բաժակ խնձորի քացախ և ոտքերը դնել ջրի մեջ՝ պահելով 15 րոպե։ Կրկնել պրոցեդուրան օրը 1 անգամ։
Այս վաննաներից հետո ոտքերը կլինեն առողջ և կվերանա ոտքերի սունկը, ինչն առաջանում է չափից շատ քրտնելու արդյունքում։ Եթե կարող եք, ապա այնպես արեք, որ ոտքերը չքրտնեն, որի համար կարելի է ուղղակի ոտքերին մանկական ցանափոշի ցանել։