Սիրիական ընդդիմությունը ժամանել է ՄԱԿ-ի հատուկ պատվիրակի հետ երկկողմ հանդիպմանը


Սիրիական ընդդիմությունը ժամանել է ՄԱԿ-ի հատուկ պատվիրակի հետ երկկողմ հանդիպմանը
Փետրվար 24 19:39 2017

Սիրիական ընդդիմադիր Բանակցային բարձրագույն կոմիտեն (ԲԲԿ) ժամանել է ՄԱԿ, սկսվել է երկկողմ հանդիպումը Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրայի հետ, հայտնում է RIA Novosti-ն:

ԲԲԿ պատվիրակությունը ղեկավորում է սիրիական հեղափոխական և ընդդիմադիր ուժերի Ազգային կոալիցիայի գլխավոր տնօրեն Նասեր ալ Հարիրին:

Հանդիպման ժամանակ կքննարկվի միջսիրիական բանակցությունների նոր շրջանի ձևաչափը, որը սկսվել է փետրվարի 23-ին:



loading...