Իրաքի վարչապետը հրահանգել է օդային հարվածներ հասցնել Սիրիայում ԻՊ-ի դիրքերին


Իրաքի վարչապետը հրահանգել է օդային հարվածներ հասցնել Սիրիայում ԻՊ-ի դիրքերին
Փետրվար 24 18:03 2017

Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին հրահանգել է օդային հարվածներ հասցնել Սիրիայի տարածքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների դիրքերին: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը:

«Մենք վճռական ենք ահաբեկիչներին հետապնդելու հարցում, որոնք փորձում են սպանել մեր որդիներին և քաղաքացիներին: Այդ պատճառով մենք հրահանգել ենք ռազմաօդային ուժերի հրամանատարությանը հարվածներ հասցնել ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ սիրիական տարածքում, քանի որ նրանք պատասխանատու են Բաղդադում տեղի ունեցած պայթյունների համար»,- հայտարարել է վարչապետը:

Ալ-Աբադիի խոսքով՝ իրաքցի զինվորականների գործողությունը բարեհաջող է անցել:
Ինչպես գրում է Reuters-ը, վկայակոչելով Սիրիայի ԱԳՆ-ին մոտ աղբյուրի, ԻՊ-ի ուղղությամբ օդային հարվածներն իրականացվել են Դամասկոսի հետ համակարգմամբ:

Փետրվարի 16-ին հաղորդվել է, որ Բաղդադում ահաբեկչության հետևանքով զոհվել է 48 մարդ, ևս առնվազն 50-ը վիրավորվել է:



loading...