Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնում է Բրյուսել


Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնում է Բրյուսել
Փետրվար 24 16:26 2017

Սերժ Սարգսյանը փետրվարի 26-28-ը աշխատանքային այց կկատարի Բելգիայի Թագավորություն՝ Բրյուսել:

Նախագահի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ երկօրյա այցի հագեցած օրակարգի շրջանակներում Հանրապետության նախագահը բարձր մակարդակի հանդիպումներ կունենա ԵՄ բոլոր կառույցների ղեկավարների՝ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրոպական hանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի, Եվրոպական միության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի, Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանիի, ինչպես նաեւ Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլի եւ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:

Բրյուսելում նախատեսված է նաեւ նախագահ Սարգսյանի հանդիպումը «Կարնեգի» հետազոտական կենտրոնի փորձագետների հետ: Սերժ Սարգսյանը «Կարնեգի» կենտրոնում հանդես կգա ելույթով:

Հանրապետության նախագահն աշխատանքային այցի շրջանակներում կհանդիպի նաեւ հայ համայնքի գործարար ներկայացուցիչների հետ:



loading...