Բագրեւանդ փողոցում ռեստորանի տարածքում ամբողջությամբ փլուզվել է ապակե ջերմոցը


Բագրեւանդ փողոցում ռեստորանի տարածքում ամբողջությամբ փլուզվել է ապակե ջերմոցը
Փետրվար 24 16:24 2017

Հայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 23-ին, ժամը 20:36-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Բագրեւանդ փողոցի թիվ 88 հասցեում գտնվող ջերմոցի ապակյա տանիքը կուտակված ձյան ծանրությունից փլուզվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ տեղացած ձյան շերտի ծանրությունից Բագրեւանդ փողոցի թիվ 88 հասցեում գտնվող «Նիագարա» ռեստորանային համալիրի տարածքում ամբողջությամբ փլուզվել են «Ներա Քորփորեյշն» ՍՊԸ-ին պատկանող ապակե ջերմոցի (3500 քմ) կառուցատարրերը. տուժածներ չկան:

Դեպքի մասին տեղեկացվել է ՃԿԱԿ-ում ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցիչը:



loading...