Ինչ կարգախոսներով կմասնակցեն ընտրություններին քաղաքական ուժերը


Ինչ կարգախոսներով կմասնակցեն ընտրություններին քաղաքական ուժերը
Փետրվար 24 10:57 2017

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ՝ 5 կուսակցություն, 4 դաշինք: Ուժերն արդեն ներկայացրել են իրենց նախընտրական կարգախոսները:

Այսպիսով, Հանրպաետականը՝ ՀՀԿ-ն ընտրություններին կմասնակցի «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսով: Հայ հեղափոխանական դաշնակցության՝ ՀՅԴ-ի կարգախոսն է «Նոր սկիզբ, արդար Հայաստան»: Հայկական վերածնունդը՝ ՀՎԿ-ն կմասնակցի «Քվեարկիր հանուն փոփոխության, քվեարկիր հանուն վերածննդի» կարգախոսով, Ազատ դեմոկրատները՝ ԱԴ-ն՝ «Մենք կարող ենք», իսկ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը ՀԿԿ-ն` «Հայրենիք, աշխատանք, սոցիալիզմ»:

Իսկ ահա դաշինքների կարգախոսներն ունեն հետևյալ տեսքը՝ «Ծառուկյան դաշինք»՝ է «Փոփոխությունների և կառուցելու ժամանակն է», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք՝ «Ժառանգություն, համախմբում, հաղթանակ», Կոնգրես-ՀԺԿ դաշինք՝ «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն», «Ելք» դաշինք՝ «Ընտրություն, փոփոխություն, հաղթանակ»: