Ներքին անձնագրերով Հայաստան է ժամանել Ռուսաստանի 27 քաղաքացի


Ներքին անձնագրերով Հայաստան է ժամանել Ռուսաստանի 27 քաղաքացի
Փետրվար 24 12:25 2017

Երեկ՝ փետրվարի 23-ին, ՀՀ են ժամանել ներքին անձնագրերով ՌԴ առաջին քաղաքացիները։

ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ որոշման ընդունման օրն իսկ «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել ներքին անձնագրերով 20 ՌԴ քաղաքացի, իսկ «Շիրակ» օդանավակայան՝ 7 քաղաքացի։

ՌԴ քաղաքացիների ներքին անձնագրերով մուտքը ևս կնպաստի ուղևորահոսքի ավելացմանը, զբոսաշրջության զարգացմանը և տնտեսության աճին։



loading...