ՀՀԿ-ականները ծեծել են իրար. Մասիսում հետաքննություն է ընթանում


ՀՀԿ-ականները ծեծել են իրար. Մասիսում հետաքննություն է ընթանում
Փետրվար 24 12:19 2017

Հայաստանի Հանրապետական կուսակցությունից որեւէ կերպ չեն մեկնաբանում տեղեկություններն այն մասին, որ Հանրապետական կուսակցության երկու պատգամավորներ նախընտրական բախումներ են ունեցել։ Խոսքը Արայիկ Գրիգորյանի՝ Ավշարի Արայիկի եւ Մուրադ Մուրադյանի մասին է: Տեղեկությունների համաձայն Արայիկ Գրիգորյանը, ով Արարատում՝ ռեյտինգային ընտրակարգով է առաջադրվել, վերջերս Մասիս քաղաքում նախընտրական շտաբ է բացել: Նա իր շտաբը տեղակայել է Հանրապետական կուսակցության թեկնածու Մուրադ Մուրադյանի շտաբի կողքին: Այս հանգամանքը վերջինիս դուր չի եկել: ՀՀԿ-ի կրծքանշանը չի խանգարել, որպեսզի վերջիններս իրար քաշքշեն: Մուրադ Մուրադյանի կրտսեր որդին՝ Նվեր Մուրադյանն ու ընկերները երեկ երեկոյան Գրիգորյանի թիմակիցների հետ հաշիվ մաքրելու են գնացել, որը վերածվել է ծեծկռտուքի:

Մուրադ Մուրադյանը Armday.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս տեղեկություններին հայտարարեց, թե ում անունը շոշափվում է, իրենից էլ հարցրեք: Մուրադյանը հայտարարեց, թե ինքը երեկ երեկոյան միջոցառման է եղել, եւ իր տարածքում չի եղել: 

ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից էլ  փոխանցեցին, որ ոստիկանության Մասիսի բաժնում միջադեպ գրանցվել է, կատարվում է հետաքննություն:

Արայիկ Գրիգորյանի՝ Ավշարի Արայիկի հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց: