ՊԵԿ-ը ծանուցագրեր ստացած անձանց հորդորում է մասնակցել վարչական վարույթներին


ՊԵԿ-ը ծանուցագրեր ստացած անձանց հորդորում է մասնակցել վարչական վարույթներին
Փետրվար 24 12:13 2017

Կարևորելով հարկ վճարողների շահերն ու իրավունքները ներկայացնող հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը` ՊԵԿ-ը հետևողական է վեր հանված խնդիրների լուծման ուղղությամբ:

Այս մասին հայտնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Հասարակական սեկտորի ներգրավմամբ կառուցողական երկխոսության արդյունքում Կոմիտեն այս անգամ անդրադառնում է ՊԵԿ իրավաբանական վարչության կայացրած վարչական պատասխանատվության ենթարկելու և չկատարված պարտավորությունների գանձման վերաբերյալ վարչական վարույթներին:

Երբեմն տնտեսվարողի պաշտոնատար անձինք չեն մասնակցում վարչական վարույթներին` չնայած մասնակցելու վերաբերյալ պատշաճ ծանուցված լինելուն` չներկայացնելով վարույթների վերաբերյալ առարկություններ կամ պատասխանատվությունը բացառող ապացույցներ:

Արդյունքում վարչական մարմինը ստիպված է լինում վարչական ակտեր կայացնել վարույթներում առկա ապացույցների հիման վրա, սակայն տնտեսվարողի` համապատասխան ապացույցների ներկայացման դեպքում հնարավոր է բացառվել վարչական ակտի ընդունումը:

Նման իրավիճակներից խուսափելու նպատակով` ՊԵԿ-ը վարչական վարույթներին մասնակցելու վերաբերյալ ծանուցագրեր ստացած անձանց հորդորում է ներկայանալ դրանցում նշված հասցեով, մասնակցել իրականացվող վարույթներին և անհրաժեշտության դեպքում ներկայացնել առարկություններ` վարչական մարմնին գործի օբյեկտիվ քննություն իրականացնելու հնարավորություն տալով»,-ասվում է հաղորդագրությունում: