Այցելել եմ Արցախ, որովհետև դեմ եմ բռնապետությանը. Յարոմիր Շտետինայի պատասխանն Ադրբեջանին


Այցելել եմ Արցախ, որովհետև դեմ եմ բռնապետությանը. Յարոմիր Շտետինայի պատասխանն Ադրբեջանին
Փետրվար 24 12:10 2017

Եվրախորհրդարանի չեխ պատգամավոր, Եվրոպայի Ժողովրդական կուսակցության անդամ Յարոմիր Շտետինան բացատրել է, թե ինչու է Արցախում դիտարկել օրերս կայացած սահմանադրական հանրաքվեն:

Շտետինան չեխական Aktuálně.cz­ի հետ զրույցում ընդգծել է, որ այցելել է Արցախի Հանրապետություն, քանի որ դեմ է բռնապետությանը:

Չեխական ceskenoviny.cz կայքն էլ մեջբերել է Շտետինայի ֆեյսբուքյան գրառումը, որում վերջինս հայտնում է, որ Ադրբեջանը դիմել է Ինտերպոլին իրեն ձերբակալելու համար` հիշեցնելով, որ Ադրբեջանում քրեական գործ են հարուցել նաև Արցախի սահմանադրական
հանրաքվեն դիտարկած Եվրախորհրդարանի մեկ այլ պատգամավորի` Ֆրանկ Էնգելի նկատմամբ:

Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, որ քրեական գործ են հարուցում Եվրախորհրդարանի այն պատգամավորների դեմ, ովքեր փետրվարի 20­ին Արցախում դիտարկել են սահմանադրական հանրաքվեի ընթացքը: Չեխական լրատվամիջոցները բավականին բուռն են արձագանքել Ադրբեջանի իշխանությունների հերթական ապակառուցողական և սադրիչ քայլին:



loading...