Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Արցախ այցելած ԵԽ պատգամավորների հանդեպ միջազգային հետախուզում հայտարարելու մասին


Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Արցախ այցելած ԵԽ պատգամավորների հանդեպ միջազգային հետախուզում հայտարարելու մասին
Փետրվար 24 12:09 2017

Եվրախորհրդարանի ոչ մի պատգամավոր իրավունք չունի խախտել Ադրբեջանի օրենքներ: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևը՝ մեկնաբանելով Արցախ այցելած երեք եվրոպացի պատգամավորների հանդեպ միջազգային հետախուզում հայտարարելու ադրբեջանական իշխանությունների որոշումը:

«Անդամակցությունը Եվրախորհրդարանին ոչ մեկին իրավունք չի տալիս խախտել մեկ այլ երկրի օրենքները, նորմերը, միջազգային իրավունքի սկզբունքները, և որևէ մեկին իմունիտետ չի շնորհում»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Եվրախորհրդարանի անդամներ Ֆրանկ Էնգելի (Լյուքսեմբուրգ), Էլենի Թեոխարուսի (Կիպրոս) և Յարմիր Շտետինի (Չեխիա) նկատմամբ Լեռնային Ղարաբաղում անցկացված հանրաքվեն վերահսկելու համար: