Google-ը մեղադրել է Uber-ին ինքնակառավարվող ավտոմեքենայի տեխնոլոգիաները գողանալու համար


Google-ը մեղադրել է Uber-ին ինքնակառավարվող ավտոմեքենայի տեխնոլոգիաները գողանալու համար
Փետրվար 24 12:01 2017

Google-ի և Uber-ի հետ կապված ընկերությունները հնարավոր է հանդիպեն դատարանում՝ ինքնակառավարվող ավտոմեքենայի տեխնոլոգիաները գողանալու մեղադրանքների համար, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Google-ին պատկանող Waymo ընկերությունը Սան Ֆրանցիսկոյի դատարան է դիմել Uber-ին պատկանող Otto ընկերության դեմ:

Waymo-ն մեղադրում է Otto-ին 14.000 ֆայլ գողանալու համար, որոնք պարունակում են գաղտնի փաստաթղթեր: Խոսքը, մասնավորապես, ինքնակառավարվող ավտոմեքենայի սենսորային համակարգի մասին է:

Հայցվորի վարկածով՝ տվյալները գողացել է Էնթոնի Լևանդովսկին, որը եղել է Google-ում ինքնակառավարվող ավտոմեքենայի նախագծի ղեկավարներից մեկը, իսկ այնուհետև դարձել Otto ընկերության համահիմնադիրը:

«Մենք կարծում ենք, որ այդ գործողությունները նախապես պլանավորված են եղել»,- ասված է Waymo-ի հայտարարությունում: Ընկերությունը կարծում է, որ գողացված տվյալները թույլ են տվել մրցակիցներին կարճ ժամանակում մշակել ավտոմեքենայի սենսորային համակարգ:

Reuters գործակալության տվյալներով՝ Waymo-ն պահանջում է արգելել Uber-ին օգտագործել այդ տեխնոլոգիաները, ինչպես նաև փոխհատուցել հասցված վնասը:



loading...