Լապշինի նոր փաստաբանը հանդիպել է իր պաշտպանյալի հետ


Լապշինի նոր փաստաբանը հանդիպել է իր պաշտպանյալի հետ
Փետրվար 24 12:00 2017

Բաքվում կալանքի տակ գտնվող բլոգեր Ալեքսանդր Լապշինի իրավունքները պաշտպանող փաստաբանը՝ Էդուարդ Չերնինը, հանդիպել է իր պաշտպանյալի հետ, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

Այս մասին հայտնել է անձամբ փաստաբանը։ Հանդիպումը կայացել է Բաքվի քննչական մեկուսարանում։

Փաստաբանը նշել է, որ Լապշինն առողջական խնդիրներ չունի, չի բողոքել իր պահման պայմաններից։

ԱՊԱ-ին հաջողվել է պարզել, որ Ադրբեջանի Փաստաբանների կոլեգիայի անդամ Էդուարդ Չերնինը Լապշինի սեփական ցանկությամբ պաշտպանելու է նրա շահերը։