Վահան Մարտիրոսյանի կողմից ստեղծված այսպես կոչված «խաղաղության պլատֆորմ» -ը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ծաղրի առարկա լինելը իր այցեքարտն է դարձրել․ Դ․Դվորնիկով


Վահան Մարտիրոսյանի կողմից ստեղծված այսպես կոչված «խաղաղության պլատֆորմ» -ը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ծաղրի առարկա լինելը իր այցեքարտն է դարձրել․ Դ․Դվորնիկով
Փետրվար 24 11:28 2017

Armday.am անդրադառնալով փետրվարի 19 -ին  Ուկրաինայում տեղի ունեցած տհաճ երևույթին շարունակում է իր ընթերցողին ներկայացնել ռուս լրագրող Դենիս Դվորինիկովի վերլուծական հոդվածը:


Փետրվարի 18-ին Հայաստանից փախուստի դիմած և իրեն «ազատված» համարող Վահան Մարտիրոսյանի կողմից ստեղծված այսպես կոչված «խաղաղության պլատֆորմ» -ը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ծաղրի առարկա լինելը իր այցեքարտն է դարձրել:

Իրահրկե հայերի և ադրբեջանցիների միջև բարիդրացիական հարաբերությունները և հաշտեցումը կփոխակերպեին Անդրկովկասը ամբողջությամբ, սակայն, որքան էլ, որ նպատակը լավն է և ցանկալի, այնուամենայնիվ այն անիրականանալի է այնքան ժամանակ, քանի դեռ Բաքուն չի հրաժարվում իր հակահայկական և հակաարցախյան պրոպագանդայից: Բացի այն, որ հայերի նկատմամբ իրականացվում է բացեիբաց թշնամական հռետորականություն, Ադրբեջանը որոշել է օգտագործել այսպես կոչված «դասալիք» էթնիկ հայերին, ովքեր Բաքվի աջակցությամբ ստեղծել են «խաղաղության պլատֆորմ»-ը հակահայկական պրոպագանդայի նպատակով:

Այն առաջարկում է ազգերի հաշտեցում, բայց միայն մի պայմանով` ԼՂՀ-ն պետք է դառնա Ադրբեջանի մաս:
Ռուս լրագրողի կարծիքով Մարտիրոսյանի ծրագրի մեջ Բաքվում իշխող կլանը ներդրել է ոչ թե իր սեփական փողերը, այլ ադրբեջանցի հասարակ հարկատուների փողերը, և նախկին հային (այսպես են անվանում Վահանին իր պատմական հայրենիքում) պատվերված է հավաքագրել «յան» վեջավորությամբ ազգանունները և առաջարկել նրանց հրապարակայնորեն աջակցել այդ հարթակին: Սակայն յուրաքանչյուր նաման գործողություն Մարտիրոսյանի մոտ ավարտվում է անհաջողությամբ, քանի որ մարդկանց հավաքագրման ժամանակ նա մոռանում է հայտնել պլատֆորմի գաղափարախոսության մանրամասների մասին և մարդիկ պոստֆակտում իմանալով Բաքվի կողմից հովանավորվող այդ հարթակի գաղափարախոսության մանրամասները շտապում են դուրս գալ Մարտիրոսյանի ծուղակից, և հայրենակիցներին հավաստիացնում են, որ նրանք խաբեության զոհ են դարձել և երբեք չէին համարձակվի նույնիսկ մտքում աջակցել Արցախը վերադարձնելու գաղափարին:


Վահան Մարտիրոսյանը առանձնահատուկ համառություն է ցուցաբերում ուկրաինական ուղղությամբ և հենց այնտեղ է կրում ամենացավոտ ֆիասկոները: Այս դեպքում պլատֆորմի անդամ դարձած անձնավորթյունը պարզվում է, որ կամ հայ չէ, կամ խաբեության հերթական զոհը շտապում է տեսահոլովակ տեղադրել, որում հերքում է իր հասցեին ադրբեջանցիների կողմից հնչեցված բոլոր մեղադրանքները, քանի որ իրապես անտեղյակ է եղել պլատֆորմի բուն նպատակից։
Եվ երեկ թվում էր, թե Մարտիորսյանը ամեն ինչ պլանավորել էր իդեալական.
Կիևի շրջանային ռադայի պատգամավոր Շաքարյանցը իր՝ հակին.ազ-ի համար տրված հարցազրույցում մաքսիմալ չափավոր էր, որպեսզի այն աչքի չընկնի իր անհեթեթությամբ և ժխտումներ չլինեն հայկական կողմից։ Ըստ երևույթի, Շաքարյանցին, հրամայել էին նաև իր ելույթը հրապարակել ֆեսբուկյան իր էջում՝ լրագրողական աշխատանքի որակի մասին գեղեցիկ գրառմամբ։ Թվում էր, թե այս քայլով Մարտիրոսյանը վերջ դրեց իր անհաջողությունների շարքին, քանի որ իր «խաղաղության հարթակ»-ի հաշվեկշռին ունի մի ամբոջ պատգամավոր, թեկուզ և «տեղական արտադրանքի»։ Բայց այստեղ իր դերը խաղաց Ուկրաինայում հայ համայնքը, որի ուշադրությունը գրավեց հարցազրույցի մի հատված, որտեղ մեծահասակ պատգամավորի շուրթերց հնչել է, որ Ուկրաինայի կես միոլիոն հայ համայնքի բոլոր անդամները համարվում են «Կրեմլի քաղաքականության կողմնակիցները»։ Բանը նրանում է, որ հակին.ազ-ի խմբագրությունը ցանկություն ուներ մաքսիմալ վնաս պատճառել Ուկրաինայում հայ համայնքին` ռազմական կոնֆլիկտի պայմաններում այսպիսի անպատասխանատու հայտարարություն անելով, որը ոչ այլ ինչ է, քան հայերի և ուկրաինացիների միջև կոնֆլիկտի հրահրում։


Այս ամենից հետո, ըստ երևույթի հայ համայնքում լուրջ խոսակցություններ են տեղի ունեցել, որի արդյունքում Շաքարյանցի ֆեսբուկյան էջում հայտվել է հետևյալ գրառումը. «Վերադառնում եմ իմ հարցազրույցին.
Առաջին հերթին ես չեմ միացել «Բաքվի պլատֆորմ»-ին (չեմ նկատել հոդվածի վերնագրի անճշտությունը), ես պատրաստ էի միանալ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պլատֆորմին»։
Երկրորդ ես պնդել եմ և պատրաստ եմ պնդել, որ Լեռնային Ղարաբաղը, դա հայկական տարածք է: Նույնիսկ Շուշա քաղաքը եղել է Հայստանի մայրաքաղաքը Հայստանի կազմի մեջ, կամ որպես անկախ հանրապետություն, դա արդեն ինչպես կստացվի:
Երրորդ` ադրբեջանական լրատվամիջոցների անտեղի մրցավազքը այն հարցում, որ Կիևի շրջանային ռադայի պատգամավորը ևս կողմ է որ ԼՂՀ-ն մտնի Ադրբեջանի կազմի մեջ, մեղմ ասած սուտ է:


Չորորդ` Ուկրաինայում հայ համայնքի պրոմոսկովյան կամ պրոչինական կողմնորոշման մասին ես ոչ մի բան պնդել չեմ կարող, քանի որ համայքնի հետ ոչ մի շփում չունեմ »:
Եվ արդեն երեկոյան Վահան Մարտիրոսյանը իր ֆեսբուկյան էջում գրում է. Կրեմլի «պոզեր և սմբակներ» գրասենյակները` ի դեմս Ուկրաինայում Հայաստանի դեսպանության և Ուկրաինայում հայ համայնքի, այդպես էլ ջանքեր չխնայեցին, որպեսզի ես նրանց վրա ուշադրություն դարձնեի »
«Դե ինչ ընկերենր պուտինոֆիլներ (ի դեպ Ղրիմը, որպես Ռուսաստնի մաս առաջինը ճանաչածենր) խաղացի'ք, արդեն բավական է, շուտով կսկսենք ձեզ խփել, ուժեղ և բավականին մանրակրկիտ»:


Ըստ երևույթի, Բաքվի ղեկավարների կողմից ստանալով բավականին ուժեղ ապտակ, Մարտիրոսյանը կորցերել էր վերահսկողությունը և շտապեց տալ ինչ որ ռազմատենչ հայտարարություն` միաժամանակ ցույց տալով, որ նա չէ մեղավորը, այլ Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը, որը աշխատում է ավելի լավ, քան մյուս ՀՀ դեպանությունները ԱՊՀ երկրներում: Թե չէ ուրիշ ինչպես բացատրել հասարակ ադրբեջանցիներին, թե ինչու է երկրի ղեկավարությունը աջակցում հայ եկվորին, և ոչ թե Ղարաբաղյան պատերազմի աղքատ վետերաններին:
Հարկ է նշել, որ դիվանագիտական առաքելությունների հանդեպ սպառնալիքը այնուամենայնիվ այն չէ, ինչ մարդիկ սպասում են խաղաղարարներից: Վահան Մարտիրոսյանը այս անգամ ևս ամբոջությամբ բացահատեց իրեն: Հաշտեցման մասին խոսք լինել չի կարող:


Այստեղ կա ևս մեկ հետաքրքիր փաստ: Ցավոք սրտի, ռուս մի քան փորձագետ- միջազգայնագետներ և քաղաքագետներ շտապեցին Բաքվի «խաղաղության պլատֆորմ»-ին տալ դրական մեկնաբանություններ, ընդունելով այն, որպես խաղաղարար նախաձեռնություն:


Ես վստահ եմ, որ Վահան Մարտիրոսյանի հռետորության յուրահատկությունները և նրա` նպատակին հասնելու ձևերը կփոխեն այդ կարծիքը: Եվ եթե հաշվի առնենք, որ «խաղաղության պլատֆորմ»-ը դա Ադրբեջանի ղեկավար ռեժիմի «երեխան» է, ապա պետք է մատահոգվել, այն բանի համար, որ ռազմատենչ նպատակները արդարացնում են միջոցները, որոնց մեջ են մտնում նաև անկեղծ հակառուսական հռետորությունը: Ահա այսպիսի գնահատական է տվել ռուս լրագրող Դենիս Դվորինիկովը երեկ տեղի ունեցածին: