Ներքին անձնագրերով ՀՀ է ժամանել ՌԴ 27 քաղաքացի


Ներքին անձնագրերով ՀՀ է ժամանել ՌԴ 27 քաղաքացի
Փետրվար 24 11:09 2017

Փետրվարի 23-ին ներքին անձնագրերով Հայաստանի Հանրապետություն են ժամանել Ռուսաստանի Դաշնության առաջին քաղաքացիները։

Այս մասին տեղեկացնում է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյանը՝ Facebook կայքի իր էջում։

Որոշման ընդունման օրն իսկ «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել ներքին անձնագրերով 20 ՌԴ քաղաքացի, իսկ «Շիրակ» օդանավակայան՝ 7 քաղաքացի։

Նշվում է, որ ՌԴ քաղաքացիների ներքին անձնագրերով մուտքը կնպաստի ուղևորահոսքի ավելացմանը, զբոսաշրջության զարգացմանը և տնտեսության աճին։