Փետրվարի վերջին Ճապոնիյում բացվելու է Tokyo International Foto Awards ֆոտոմրցույթի հաղթողների ցուցահանդեսը: Այցելուները կկարողանան գնահատել ունիկալ լուսանկարներ, որոնցում պատկերված են արկտիկական սառույցների հալվելը, Նյու Յորքի ռեկորդային ձնաբուքը, ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինների, աշխարհի ամենահին հասարակաց տան մարմնավաճառների, ամազոնյան ցեղերի առօրյան:
Ստորև ներկայացնում ենք լուսանկարների աշխարհի ամենահեղինակավոր ցուցահանդեսի լավագույն աշխատանքները:
Արկտիկա. Անհետացող հյուսիս: Լուսանկարիչ Սեբաստյան Կոուպլենդը լուսանկարների միջոցով ցուցադրում է, թե ինչ աղետալի վիճակ է ստեղծվել արկտիկական սառույցների հալվելու պատճառով:
Գերմանացի լուսանկարիչ Սանդրա Հոյնը այցելել է Բանգլադեշ՝ աշխարհի ամենահին հասարակաց տներից մեկը և լուսանկարների միջոցով ցուցադրել այնտեղ աշխատող աղջիկների ողբերգական պատմությունները:
«Փախչող մահ» ֆոտոշարքով իռլանդացի Շիմոն Բարուլսկին ցույց է տվել փախստականների ճամբարի առօրյան:
Հոլանդացի Մարինկա Մասեուզի աշխատանքներն ընդծում են աֆրիկացի ալբանոսների աղետալի դրությունը: Աֆրիկական ավանդույթների համաձայն՝ ալբինոս երեխայի սպանությունը հաջողություն է բերում:
Բրիտանացի Դամենիկո Պուգլիսը մի քանի ամիս ապրել է ամազոնյան ցեղերից մեկի մոտ և լուսանկարել նրանց առօրյան: