Թրամփի ընտանիքը նրան համոզել է դուրս չգալ կլիմայի մասին փարիզյան համաձայնագրից. WSJ


Թրամփի ընտանիքը նրան համոզել է դուրս չգալ կլիմայի մասին փարիզյան համաձայնագրից. WSJ
Փետրվար 24 10:49 2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկան, և նրա ամուսինը՝ Ջարեդ Քուշները, որը Սպիտակ տանը զբաղեցնում է ավագ խորհրդականի պաշտոնը, պնդել են, որպեսզի ԱՄՆ նախագահը հրաժարվի կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրից, հայտնում է Wall Street Journal պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Նախընտրական քարոզարշավի ժամանակ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե անհրաժեշտ է վերանայել փարիզյան համաձայնագիրը ու մտադրվում էր հրամանագիր ստորագրել ԱՄՆ-ին համաձայնագրից դուրս բերելու վերաբերյալ։

Նրա կարծիքով՝ ԱՄՆ իշխանությունների քայլերը էկոլոգիայի ոլորտում բացասաբար են ազդել երկրի էներգետիկ ոլորտի վրա։

Թերթի տեղեկություններով՝ Քուշներ ամուսինները պնդել են, որ Թրամփը իր նախագահական հրամանագրից հանի Փարիզի համաձայնագրի նկատմամբ քննադատությունը։

Սպիտակ տան աղբյուրը հայտնել է պարբերականին, որ նրանք չափավոր ազդեցություն են գործում Թրամփի հայացքների վրա՝ կապված շրջակա միջավայրի խնդիրների ու կլիմայի փոփոխության հետ։