«Իրատես». Իշխան Զաքարյանի «տեսլականը». նա հենց այնպես չէր նետվի քաղաքական ասպարեզ


«Իրատես». Իշխան Զաքարյանի «տեսլականը». նա հենց այնպես չէր նետվի քաղաքական ասպարեզ
Փետրվար 24 09:30 2017

«Իրատես» թերթը գրում է. «Իշխան Զաքարյանը Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնը թողեց ու մտավ նախընտրական պայքարի մեջ։ Նրա շրջապատի անդամները վստահեցնում են՝ նա բավական լավ է հաշվարկել իր ապագան։ Այսպես թե այնպես, շուտով նրանից Սերժ Սարգսյանն ազատվելու էր, իսկ Իշխան Զաքարյանն առաջինը քայլ արեց։

Բայց երկար տարիներ հսկող-վերահսկող Զաքարյանը հենց այնպես չէր նետվի քաղաքական ասպարեզ։ Մեր տեղեկություններով, բացի այն, որ ԲՀԿ-ում նա է որոշում՝ ով որտեղ, ինչ հորիզոնականում ավելի լավ «կնայվի», նաեւ ընտրությունից հետո սեփական ծրագրերն է մշակել։ Նույն աղբյուրի պնդմամբ, կոալիցիոն կառավարության ձեւավորումից հետո Իշխան Զաքարյանը մտադիր է զբաղեցնել նախարարի պաշտոն, չնայած, ասում են, նրան ավելի հրապուրում է ԱԺ փոխխոսնակի պաշտոնը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում