«Փաստ». Թոխմախի Մհերի՝ Կադաստրի պետի տեղակալ որդին հրաժարականի դիմում է գրել


«Փաստ». Թոխմախի Մհերի՝ Կադաստրի պետի տեղակալ որդին հրաժարականի դիմում է գրել
Փետրվար 24 09:25 2017

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Կադաստրի պետական կոմիտեի տեղակալ, այդպես էլ ՀՀԿ–ն չլքած պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) որդին՝ Դավիթ Սեդրակյանը, աշխատանքից ազատման դիմում է գրել:

Այս մասին տեղեկությունը «Փաստի» հետ զրույցում հաստատեց Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը: «2 օր առաջ, կարծեմ, դիմում է ներկայացրել»,– ասաց Սարգսյանը: Ո՞րն է Դավիթ Սեդրակյանի հեռացման պատճառը, հարցին ի պատասխան Կադաստրի պետն ասաց. «Պատճառը չգիտեմ, գրել է՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ»:

Նշենք, որ Դավիթ Սեդրակյանը պատրաստվում էր Երևանի Կենտրոն և Էրեբունի ընտրատարածքում պատգամավոր առաջադրվել, սակայն թերևս իշխանության ճնշումների ներքո հետ կանգնեց որոշումից:

Դավիթ Սեդրակյանի դիմումը պետք է ստորագրի վարչապետ Կարեն Կարապետյանը՝ Մարտին Սարգսյանի ներկայացմամբ:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: