Գունաբացեք մազերը բնական ու անվտանգ տարբերակներով


Գունաբացեք մազերը բնական ու անվտանգ տարբերակներով
Փետրվար 24 00:45 2017

Եթե հոգնել եք մազերի գույնից և ցանկանում եք այն փոփոխել՝ առանց նվնասելու մազերը, ապա դիմեք բնական միջոցների օգնությանը։
Մազերի գույնը մի քանի երանգով բացացնելու և թարմ տեսք հաղորդելու համար օգտագործեք խոհանոցում արդեն առկա բաղադրիչները։
Մեղր
Մեղրը մազերի գույնը բացացնելու լավագույն միջոցներից է, քանի որ այն պարունակում է փոքր քանակությամբ ջրածնի պերօքսիդ և միևնույն ժամանակ խոնավեցնում է մազերը։ Սակայն մեղրը շատ խիտ է, այդ իսկ պատճառով այն պետք է լուծել ջրի կամ քացախի հետ։ Այս խառնուրդն արդեն շատ հեշտությամբ կարող եք քսել մազերին։ Այնուհետ գլխին դնել ցնցուղի համար նախատեսված գլխարկ և պահել այն ողջ գիշեր։Առավոտյան արդեն լվացեք մազերը սովորական ձևով։
Երիցուկ
Հիանալի ըմպելիք լինելով հանդերձ՝ երիցուկը կնոջ գեղեցկության դաշնակիցն է։ Պատրաստել շատ թունդ երիցուկի թեյ և թողնել, որպեսզի սառչի։ Քսել այն մազերին և թողնել՝ չորանա։ Նախըտրելի է այս ժամանակ գտնվել արևի տակ։ Երիցուկը կբացացնի մազերի երանգը և միաժամանակ կսնուցի այն։
Կիտրոն
Կիտրոնը մազերը բացացնելու ամենատարածված բնական միջոցն է։ ¼ բաժակ ջրին ավելացնել 1 բաժակ կիտրոնի հյութ։ Խառնուրդը ցանել մազերին և թողնել չորանա։ Կիտրոնը չորացնում է մազերը, այնպես որ, եթե մազերն արդեն իսկ չոր են, ապա խառնուրդին ավելացրեք մի փոքր կոնդիցիոներ։ Լավագույն արդյունքի համար կրկին պետք է լինել արևի տակ։
Դարչին
Այս անուշաբույր համեմունքը իդեալական միջոց է մազերը գունաբացելու համար։ Այն մազերը կգունաբացի՝ առանց նարնջագույն փայլի։ Մազերը լվանալ շամպունով, քսել կոնդիցիոներ և կրկին լվանալ։ Տաք ջրի մեջ լցնել դարչինը և քսել խոնավ մազերին։ Գլխին դնել ցնցուղի համար նախատեսված գլխարկ և պահել այն հնարավորինս երկար։ Այս պրոցեդուրան անվտանգ է և կարելի է կրկնել ըստ ցանկության։