Ինչպե՞ս հասկանալ, որ Նա հարմար է քեզ՝ որպես ամուսին


Ինչպե՞ս հասկանալ, որ Նա հարմար է քեզ՝ որպես ամուսին
Փետրվար 24 00:20 2017

Ահա այն նշանները, որ կհուշեն, որ գտել ես հենց այն տղամարդուն, ում հետ պետք է անցկացնես կյանքին մնացած տարիները:
1. Կարիք չունես միշտ «միացված» լինես նրա ներկայությամբ Թե՛ լավ, թե՛ վատ օրերին նա հասկանում է, ով ես դու, ու չի սպասում, որ ինչ-որ ուրիշ մեկը լինես, այլ հենց դու: Նրա աչքերում դու յուրահատուկ ես հենց նրանվ, որ դու դու ես: Ձևացնելու կարիք չկա: Երբ որոշ օրերին պարզապես ծուլացած ուզում ես հանգստանալ թափթփված հագուստով ու ոչինչ չխոսել, նա հասկանում է քեզ, որովհետև հենց այդտեղ՝ կողքիդ է: Դու կարող ես ազատ զգալ այնպիսին, ինչպիսին կաս, ինչ տրամադրություն էլ ունենաս, ու նա միշտ մտածում է, որ դու փայլում ես:
2. Քո երջանկությունը նրա երջանկութունն է, և հակառակը Դու գիտես նա այն միակն է, որովհետև նա քեզ հետ այնպես է վարվում որ դու երբեք չէիր մտածի, թե դա հնարավոր է: Նա քո լավագույնն է ուզում, նույնիսկ, երբ նա դրա համար ինքն իրենով է վճարում: Տղամարդն, ում հետ ամուսնանում ես տալիս է առանց իր եսի մասին մտածելու, որովհետև քո հետաքրքրությունները հիմա նրա հետաքրքրություններն են: Նա նույնիսկ եսասեր է զգում իրեն, երբ քեզ երես է տալիս, որովհետև դա իրեն էլ է հաճույք պատճառում: Նա կարողանում է հավասարակշռության մեջ պահել աշխատանքում ու տանն ունեցած իր ձգտումները: Կյանքի որոշ շրջաններ կամ կարիերաներ ավելի դժվար են, քան մյուսները, սակայն նա ձև է գտնում քեզ ցույց տալու, որ չի մոռացել քո մասին:
3. Նույնիսկ ամենավատ օրվա վերջում միակ բանը, որ ուզում ես նրա հետ լինելն է Անկախ նրանից, թե որքան ահավոր տրամադրություն ունես, դու նախընտրում ես նրա հետ լինել և ոչ թե մենակ որովհետև միշտ քեզ ավելի լավ ես զգում նրա հետ, քան առանց նրա: Նա համբերատարությամբ լսում է քեզ: Նրա ինքնավստահությունն ու ոգևորվածությունը դրականորեն է ազդում քո ինքնավստահության ու ոգևորվածության վևա, ինչը ձեր հարաբերություններն ավելի ոգեշնչող է դարձնում: Դու ուզում ես հավերժ նրա կողքին լինել:



loading...