Չինաստանում տարեսկզբից առնվազն 270 մարդ է վարակվել թռչնագրիպով


Չինաստանում տարեսկզբից առնվազն 270 մարդ է վարակվել թռչնագրիպով
Փետրվար 23 23:58 2017

Չինաստանում թռչնագրիպով (H7N9) հիվանդների թիվը տարեսկզբից հասել է 270-ի, որոնցից 87-ը` մահվան ելքով: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը` վկայակոչելով տեղի աղբյուրը:

«Վարակի համաճարակի բռնկման մասին տեղեկությունը պետք է լայնորեն տարածվի, որպեսզի խուսափենք խուճապից և ուժեղացնենք վերահսկողությունը տնական թռչնամսի տեղափոխման և վաճառքի վերահսկողությունը», -ասվում է Չինաստանի Պետխորհրդի նիստի ավարտին հաստատված հայտարարության մեջ:

Այս տարվա սկզբից թռչնագրիպով մարդկանց վարակվելու դեպքեր են գրանցվել մի շարք նահանգներում, ինչպես նաև մայրաքաղաք Պեկինում:

Չինաստանում մարդու մոտ թռչնագրիպի վարակ առաջին անգամ ախտորոշվել է 2013-ի մարտին: Մինչ այս պահը նշաններ չեն գրանցվել այն մասին, որ վարակը կարող է մարդուց մարդուն փոխանցվել օդակաթիլային ճանապարհով:



loading...