Փետրվարի 26-ին կլինի այս տարվա առաջին արեգակնային խավարումը


Փետրվարի 26-ին  կլինի այս տարվա առաջին արեգակնային խավարումը
Փետրվար 23 23:37 2017

Փետրվարի 26-ին մոլորակի որոշ շրջանի բնակիչներ կկարողանան աստղագիտական եզակի երևույթներից մեկի` արեգակի օղակաձև խավարման ականատեսը լինել:

Ինչպես տեղեկացնում է The Mirror-ը, խավարումն ամենից լավ կերևա Երկրի Հարավային կիսագնդի միջին և ենթաարևադարձային լայնություններում: Այն կկարողանան դիտել Չիլիում, Արգենտինայում և Աֆրիկայի որոշ երկրներում:

Արեգակնային խավարման այս տեսակը բավականին հազվագյուտ է համարվում: Երկրի բնական արբանյակ Լուսինը կհայտնի Լուսնի առաջ: Այդ ժամանակ լուսավորվող շրջանակ է ձևավորվում, որը հայտնի է հալո անվանումով:

Սա 2017-ին նախատեսված 2 արևային խավարումներից առաջինն է: Երկրորդը տեղի կունենա օգոստոսի 21-ին: Այն հնարավոր կլինի դիտել ԱՄՆ-ից:



loading...