Տնական բալզամ՝ մազերին աճ հաղորդելու համար


Տնական բալզամ՝ մազերին աճ հաղորդելու համար
Փետրվար 23 23:16 2017

Բոլոր կանայք ցանկանում են գեղեցիկ և փարթամ մազեր ունենալ, սակայն միշտ չէ, որ կարողանում ենք հասնել ցանկալի արդյունքի: Խանութից գնված բոլոր ապրանքները կարող են ցանկալի արդյունք չապահովել: healthylivingstyle.net-ը ներկայացնում է տնական բալզամ, որը կօգնի ձեզ այդ հարցում:


Բաղադրություն
2ճ/գ շամպուն
1ճ/գ խնձորաթթու
1ճ/գ գերչակի յուղ
1 ձվի դեղնուց
Պատրաստման եղանակը
Նախ՝ առանձնացրեք ձվի դեղնուցը սպիտակուցից, լցրեք հարմարավետ տարայի մեջ: Ապա ավելացրեք գերչակի յուղը դեղնուցին, ինչպես նաև լցրեք խնձորաթթուն և լավ խառնեք: Ավելացրեք շամպունն ու կոնդիցիոները, կրկին լավ խառնեք՝ մինչև յոգուրտի նման զանգված ստանալը:
Նախապես լվացած մազերին քսեք ստացված խառնուրդից, ապա պոլիէթիլենային տոպրակով փաթաթեք գլուխը: Թողեք մնա 20 րոպե, ապա ջրով լվացեք մազերը: 2-3 շաբաթվա ընթացքում այս խյուսն օգտագործելու դեպքում ակնհայտ փոփոխություններ կնկատեք:
Նման չափաքանակը բավական է միջին երկարության մազերի համար: