Չինաստանը նոր շուկա է Թուրքիայի տուրիզմի ոլորտի համար


Չինաստանը նոր շուկա է Թուրքիայի տուրիզմի ոլորտի համար
Փետրվար 23 23:01 2017

Թուրքիայում զբոսաշրջիկների հոսքի կրճատման և Չինաստանում կյանքի որակի բարձրացման ֆոնի վրա կարելի է ակնկալել, որ տուրիստական բումը դրական ազդեցություն կթողնի Թուրքիայի տնտեսության վրա:

Այդ մասին Anadolu գործակալությանը հայտնել է Թուրքիայում տուրիզմի ոլորտում ներդրողների ասոցիացիայի ղեկավար Մուրատ Էրսոյը:

Նրա խոսքերով` Թուրքիա զբոսաշրջիկների հոսքի տեսանկյունից Չինաստանը ունի հսկայական պոտենցիալ:

«Չինաստանը ունի հսկայական բնակչություն: Կասկած չի հարուցում նաև չինացի զբոսաշրջիկների վճարունակությունը»,- նշել է Էրսոյը: Նրա կարծիքով՝ Չինաստանից Թուրքիա զբոսաշրջիկների հոսքը կարող է գերազանցել բոլոր ռեկորդները: