Խոշոր վթար Ծովագյուղում. Երկու մեքենաներ ամբողջությամբ այրվել են


Խոշոր վթար Ծովագյուղում. Երկու մեքենաներ ամբողջությամբ այրվել են
Փետրվար 23 22:48 2017

Այսօր՝ փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար ու խոշոր հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Shamshyan.com-ի փոխանցմաբ, ժամը 18:50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 74-րդ կմ հատվածում՝ Ծովագյուղի վարչական տարածքում, բախվել են Դիլիջան քաղաքի բնակիչներ, 39-ամյա Գարիկ Գևորգյանի վարած ВАЗ 2109 մակնիշի 34 CC 28 համարանիշի, 29-ամյա Էմիլ Ղազարյանի վարած Opel Vectra մակնիշի 15 ՏՍ 753 համարանիշի և, ըստ նախնական տեղեկությունների, Վրաստանի քաղաքացու կողմից վարած MAN մակնիշի բեռնատար ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Բախման հետևանքով 09-ը գլխիվայր շրջվել է, իսկ Opel-ում ու 09-ում խոշոր հրդեհ է բռնկվել:

2 ավտոմեքենաները վերածվել են մոխրակույտի, իսկ գրեթե մասամբ վնասվել է նաև MAN մակնիշի ավտոմեքենան, որը բարձված է եղել գարեջրով:



loading...