Քլունիները չեն կարողանում որոշել, թե որ երկրում մեծացնեն երկվորյակներին


Քլունիները չեն կարողանում որոշել, թե որ երկրում մեծացնեն երկվորյակներին
Փետրվար 23 22:24 2017

Ջորջ և Ամալ Քլունիները սպասում են երկվորյակների: Այդ մասին օրերս հայտնել է 55-ամյա դերասանը, հայտնում է glavcom.ua-ն:

Ապագա հայրը նաև կիսվել է իր անհանգստություններով: «Մենք որոշել են լինել շատ ավելի պատասխանատու, որպեսզի խուսափենք վտանգներից: Ես այլևս չեմ մեկնի Հարավային Սուդան և Կոնգո, իսկ Ամալը չի մեկնի Իրաք և կսկսի խուսափել այն վայրերից, որտեղ նրան ուրախությամբ չեն ընդունում: Առաջ ես այդ մասին չէի մտահոգվում»:

Սակայն, զույգը կշարունակի ժամանակն անցկացնել արտասահմանում, հատկապես Իտալիայում և Մեծ Բրիտանիայում: «Մենք հնարավորություն ունենք ապրելու 3 երկրներում` Իտալիայում, Ամերիկայում և Անգլիայում, սակայն հենց երեխաները դպրոց գնան, պետք է ընտրել, որտեղ բնակվել: Իսկ առայժմ մենք կշարունակենք տեղաշարժվել մեր կյանքի գրաֆիկին համապատասխան»: