Ավելի լավ է աթեիստ լինել, քան ագահ քրիստոնյա. Ֆրանցիսկոս պապ


Ավելի լավ է աթեիստ լինել, քան ագահ քրիստոնյա. Ֆրանցիսկոս պապ
Փետրվար 23 22:18 2017

Քրիստոնյաները, որոնք շահագործում են մարդկանց, երկակի կյանք են վարում ու ներքաշվում են «կեղտոտ գործերի» մեջ, խայտառակում են եկեղեցին: CNN-ի փոխանցմամբ` այս խոսքերով Հռոմի Ֆրանցիսկոս պապը հանդես է եկել Հռոմում հինգշաբթի տեղի ունեցած ելույթի ժամանակ:

Այս մասին խոսելով` քահանայապետը հավելել է, որ ավելի լավ է աթեիստ լինել, քան ագահ քրիստոնյա: «Որքան ենք լսում մեր շրջապատում և ամենուր նման մարդկանց մասին: Նրանք վիրավորում են ուրիշներին: Նման կերպ կաթոլիկ լինելու փոխարեն ավելի լավ է աթեիստ լինել», - ընդգծել է Հռոմի պապը:

Ֆրանցիսկոս պապը շեշտել է, որ նման մարդիկ քայքայում են եկեղեցին: Պապի խոսքով` նման մարդիկ մեղսավոր են, քանի որ ստիպում են ուրիշների ևս ստել և կեղծավորություն անել: