Թրամփը միգրանտներին պատրաստվում է ուղարկել Մեքսիկա


Թրամփը միգրանտներին պատրաստվում է ուղարկել Մեքսիկա
Փետրվար 23 21:28 2017

ԱՄՆ վարչակազմի նոր հրահանգը ենթադրում է անօրինական միգրանտների արտաքսում Մեքսիկա, նույնիսկ, եթե նրանք չունեն այդ երկրի քաղաքացիություն: Այդ մասին հայտնում է Buzzfeed-ը` վկայակոչելով ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության 2017 թվականի փետրվարի 20-ին հրապարակած փաստաթուղթը:

Փաստաթղթում կա ցուցում այն մասին, որ առանց փաստաթղթերի բոլոր միգրանտները պետք է արտաքսվեն Մեքսիկա, որտեղից կուղարկվեն հայրենիք:

Մեքսիկայի արտգործնախարար Լուիս Վիդեգարայը վրդովվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այդ որոշումից և հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է դիմել ՄԱԿ-ին:

Այժմ Մեքսիկայում են գտնվում ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը և ներքին անվտանգության նախարար Ջոն Քելին, ովքեր պլանավորում են մոտակա ժամանակներում բանակցություններ անցկացնել Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյի հետ: