Թխվածքաբլիթներ «Դեղձ».բաղադրատոմս


Թխվածքաբլիթներ «Դեղձ».բաղադրատոմս
Փետրվար 23 21:05 2017

Բաղադրամասեր՝

2 հատ ձու

100 գրամ շաքարավազ

100 գրամ սերուցքային կարագ

300 գրամ ալյուր

1․5 ճաշի գդալ թթվասեր

Կես թեյի գդալ փխրեցուցիչ

Կես տուփ եփած խտացրած կաթ

3 ճաշի գդալ գազարի քամած հյութ

Նույնքան բազուկի քամած հյութ

Շաարավազ՝ զարդարելու համար

Պատրաստման եղանակ՝

Շաքարավազին ավելացնել երկու դեղնուցն ու մի սպիտակուցը։


Լավ հարել։


Կարագը հալեցնել ու միախառնել թթվասերի հետ։


Միախառնել 2 զանգվածները, ավելացնե ալյուր ու փխրեցուցիչ։


Խմորը 20 մասի բաժանել։


Թխել ջեռոցում 180 աստիճանով։


Բլիթների կենտրոնում մի փոքր տեղ բացել ու լցնել խտացրած կաթը։


Ծածկել բլիթի մյուս կտորով։


Մի կողմը պատել գազարի, մյուս կողմը բազուկի հյութով, ցանել շաքարավազ։