Շոտլանդիան մյուս տարի կարող է անցկացնել անկախության երկրորդ հանրաքվեն


Շոտլանդիան մյուս տարի կարող է անցկացնել անկախության երկրորդ հանրաքվեն
Փետրվար 23 20:52 2017

RIA Novosti-ի փոխանցմամբ` Շոտլանդիայի կառավարությունը դիտարկում է երկրի անկախության երկրորդ հանրաքվեի անցկացման հնարավորությունը արդեն հաջորդ տարի, հայտարարել է Շոտլանդիայի կառավարությանը կից ԵՄ հետ հարաբերությունների հարցով մշտական խորհրդի անդամ Չարլզ Գրանտը:

Ավելի վաղ Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Ստերջենը հայտնել էր անկախության հանրաքվե անցկացնելու և այդպիսով ԵՄ անդամակցությունը պահպանելու մտադրության մասին:

«Ես վստահ եմ, որ Շոտլանդիայի կառավարությունը շատ լրջորեն մտածում է մյուս տարի հանրաքվե անցկացնելու մասին»,- ասել է Գրանտը լրագրողներին՝ Էդինբուրգում: