Սիրիական բանակը իր վերահսկողության տակ է վերցրել Դեյր էզ Զորի մոտի ռազմավարական բարձունքը


Սիրիական բանակը իր վերահսկողության տակ է վերցրել Դեյր էզ Զորի մոտի ռազմավարական բարձունքը
Փետրվար 23 20:10 2017

Սիրիայի բանակը դաշնակից աշխարհազորի ջոկատների աջակցությամբ իր վերահսկողության տակ է վերցրել Դեյր էզ Զոր քաղաքի՝ հարավային ծայրամասի Մակաբեր շրջանի ռազմավարական բարձունքները, հայտնում է SANA գործակալությունը:

Այդ տվյալների համաձայն՝ կառավարական ուժերի և ԴԱԻՇ-ի զինյալների միջև դաժան մարտերը բռնկվել են փետրվարի 22-ի երեկոյան: Բախումներից մի քանի ժամ անց զինվորականները հաջող հարձակում են իրականացրել դեպի Թելետ Շուեյբ ռազմավարական բարձունքի` ոչնչացնելով և վիրավորելով տասնյակ զինյալների: Հակառակորդի մնացած մասը նահանջել է մարտի դաշտից:

Ինչպես նշում է գործակալությունը, Թելետ Շուեյբի վերահսկողության վերականգնումը կարևոր փուլ է Մաքաբերի ազատագրման, ինչպես նաև ռազմական օդանավակայանը և Դեյր էզ Զորի արևմտյան թաղամասերը շրջափակումից հանելու համար, որտեղ ապրում է մոտ 1300 ընտանիք: