Ալեքսանդր Լապշինի մայրը տեսակցել է որդուն


Ալեքսանդր Լապշինի մայրը տեսակցել է որդուն
Փետրվար 23 17:23 2017

Ադրբեջանում ազատազրկված բլոգեր Ալեքսանդր Լապշինի մայրը Բաքվում հանդիպել է իր որդու հետ, հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին։

Բաքու ժամանելով՝ Լապշինի մայրը՝ Բելլա Լապշինան, պայմանագիր է կնքել որդու նոր փաստաբանի հետ։

Փաստաբանն արդեն հանդիպել է Լապշինի հետ Բաքվի քննչական մեկուսարանում, հետաքրքրվել է նրա ինքնազգացողությամբ և պահման պայմաններով։
Բելլա Լապշինան որդուն կարողացել է տեսնել շնորհիվ ՌԴ-ի և Բելառուսի դեսպանությունների։