Վիգեն Սարգսյանը խոսեց Գոռ Խուդինյանի մահվան դեպքի մասին


Վիգեն Սարգսյանը խոսեց Գոռ Խուդինյանի մահվան դեպքի մասին
Փետրվար 23 13:20 2017

Ցանկացած զենքի հետ կապված տարբեր միջադեպեր կարող են լինել` զենքի օգտագործման կանոններից սկսած, մինչև զինքի սարքին կամ անսարք լինելը. այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով այսօր Արցախում պայմանագրային զինծառայող, կապիտան Գոռ Խուդինյանի մահվան դեպքին:

Նախարարը նշեց, որ քննչական մարմինը կպարզի դեպքի հանգամանքները, և քննության արդյունքները բոլորին հասու կլինեն:

Հիշեցնենք, որ 2017թ. փետրվարի 23-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում, հակառակորդի կրակը ճնշելու նպատակով գնդացրով պատասխան կրակ վարելու ժամանակ, ըստ նախնական տվյալների, փամփուշտը փողում պայթելու պատճառով մահացու բեկորային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Գոռ Ֆրունզիկի Խուդինյանը:

Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): Կատարվում է նախաքննություն: