«1000 դրամների» օրենքը աշխատում է. Վիգեն Սարգսյան


«1000 դրամների» օրենքը աշխատում է. Վիգեն Սարգսյան
Փետրվար 23 17:18 2017

Վիրավոր կամ հաշվանդամություն ձեռքբերած զինծառայողներին աշխատավարձերից 1000 դրամ փոխանցելու մասին օրենքը, որն արդեն ուժի մեջ է, Վիգեն Սարգսյանի համոզմամբ, կարևոր խնդիրներ լուծեց:

«Մենք շատ կարևոր խնդիր լուծեցինք, ձևավորեցինք մի գործիք, որով պետությունն ու հասարակությունը յուրաքանչյուր զինծառայողին վստահություն են ներշնչում, որ դժբախտ պատարի, հաշմանդամության ձեռքբերման և մահվան դեպքում, նրա ընտանիքի կողքին կանգնած կլինեն: Այդ ընտանիքի կողքին կանգնած կլինի մեր ողջ ժողովուրդը: Մենք արդեն այսօր ունենք համակարգ, երբ զոհված սպայի ընտանիքը, առաջին կարգի հաշմանդամություն ունեցող սպայի ընտանիքը ստանալու է 82 միլիոն դրամի գումար»,- ասաց նախարարը:

Վիգեն Սարգսյանի խոսքով՝ շուտով կգործարկվի նաև կայք, որի շնորհիվ մարդիկ կկարողանան տեսնել շահառուների թիվը, որոնք ստացել են այդ գումարները: