Բանակում բացառված է եղել քաղաքական ռեսուրսի շահարկումը. Վիգեն Սարգսյան


Բանակում բացառված է եղել քաղաքական ռեսուրսի շահարկումը. Վիգեն Սարգսյան
Փետրվար 23 17:08 2017

Երկար տարիներ մեր բանակում բացառված է եղել քաղաքական ռեսուրսի շահարկումը. այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով այն դիտարկմանը, թե արդյո՞ք ՀՀԿ-ի համամասնական ցուցակի առաջին համարը լինելն ընտրությունների ժամանակ անուղղակի ճնշում չի լինի զինծառայողների վրա: «Իհարկե, պաշտպանության նախարարի կուսակցական լինելը մի կողմից թվում է, թե առավելություն է, բայց, մյուս կողմից, պետք է հասկանանք, որ այն բոլոր խնդիրները, բարդությունները, չլուծված հարցերը, որ կան բանակում, ևս կապվում են այն քաղաքական կուսակցության հետ, որը ես ներկայացնում եմ»,- ասաց նա:

«Ես կարծում եմ, որ նախագահի այն խոսքերը, որ բանակում չի լինելու քաղաքական կուսակցությունների գործունեության զարգացում, պետք է ուղիղ հասկանալ: Իսկ եթե զինվորները որոշեն, որ պաշտպանության նախարարը լավ է կատարում իր աշխատանքը և քվեարկեն այն կուսակցության օգտին, որի ընտրական ցուցակն եմ ես ղեկավարում, դա իրենց քաղաքացիական իրավունքն է»,- ասաց նախարարը: